Թուրքիան իր առաջին տիեզերագնացին կուղարկի տիեզերք
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը X-ում (Twitter) կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Թուրքիան իր առաջին տիեզերագնացն է ուղարկելու տիեզերք։
Նշվում է, որ Ալփեր Գեզերավջըի մասնակցությամբ թռիչքն իրականացվելու է 01։11-ին, իսկ ուղղությունը լինելու է միջազգային տիեզերակայանը։
Թռիչքն իրականացվելու է առաջին համաեվրոպական տիեզերագնաց առաքելության՝ «Ax-3»-ի շրջանակներում։
Անձնակազմը բաղկացած է 4 երկրի մեկական ներկայացուցչից։ Այդ երկրներն են ԱՄՆ-ը, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա։
Նախատեսվում է, որ շուրջ 1․5 օր թռիչքից հետո տիեզերանավը միջազային տիեզերակայանին կկապվի հունվարի 19-ին՝ ժամը 13։15-ին։