Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերին․ Մեթյու Միլլեր
Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում ԱՄՆ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կարևոր դիվանագիտական ջանքեր գործադրել:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը խոչընդոտում է այլ երկրների միջամտությանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին․
«Ռուսաստանը ոչ մի կերպ չի խանգարում մեզ հետամուտ լինել այն կարևոր դիվանագիտական ջանքերին, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի համար։ Մենք կշարունակենք դրանք իրականացնել»,- ասել է դիվանագետը։
Ինչ վերաբերում է երկու պետությունների արտգործնախարարների` Վաշինգտոնում նախապես հայտարարված հանդիպման ժամկետներին, ապա, ըստ Միլլերի, բանակցությունների ժամկետը որոշվելուն պես կհաջորդի պաշտոնական հայտարարություն։