Ակնկալում ենք, որ Ադրբեջանը հրապարակային հաստատի ապաշրջափակման սկզբունքները․ ԱԽ քարտուղար

Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների շուրջ, հիմա հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն իր համաձայնությունը նաև հրապարակային հաստատի։ Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հիշեցրեց՝ Հայաստանը շարունակում է պնդել, որ ապաշրջափակվող յուրաքանչյուր ենթակառուցվածք պետք է լինի տվյալ երկրի սուվերենության, իրավազորության ներքո, և ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

«Սրանք են հիմնական սկզբունքները, որոնց շրջանակներում պատրաստ ենք ապաշրջափակումը կազմակերպել և աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանը շարունակելու է աշխատել ընդհանուր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ»,- նշեց Գրիգորյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորում է այն հանգամանքը, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում Հայաստանի և Իրանի դիրքորոշումները համընկնում են։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում, այս սկզբունքների պահպանմամբ, հնարավոր է տարածաշրջանում հավելյալ կայունության և խաղաղության հասնել։

Հիշեցնենք, որ 2023–ի հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:

Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031