
Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. Հաջիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն մի քանի չլուծված խնդիր մնացել է։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Berliner Zeitung թերթին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը․
«Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր հարթակներում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը հասնելու համար: Մենք իսկապես հավատում ենք, որ կա խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն, և չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը:
Զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, սակայն դեռևս կա մի քանի չլուծված հարց»,- ասել է Հաջիևը։