Ադրբեջանը հետագայում էլ ծրագրում է շարունակել Ռուսաստանից զենքի գնումները, «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել է՝ խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել: Նա այս մասին ասել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը և ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով, առաջին ներդրումային ծրագիրն իրականացրել է Թաթարստանը։
Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտացածին ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են:
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը բաց նամակ է գրել միջազգային հանրությանը․
Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցը շարունակվում է: Ցուցարարները փակել են ճանապարհը, հայտնում է Interpressnews-ը։ Քաղաքացիներն արդեն 20-րդ օրն է՝ հավաքվում են օրենսդիր մարմնի մոտ։
Վրաստանի քաղաքացիության վերականգնման և պահպանման համար նախատեսված ժամկետը կերկարաձգվի: Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն օրերս պարզեցված կարգով քննարկել է «Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:
Արցախի շրջափակման ժամանակ նա անում էր անհնարին բաներ, սկսած՝ հղիներին տեղափոխելուց հիվանդանոց, ավելի ծանր վիճակում գտնվող մարդկանց սնունդ տրամադրելուց: Ի՞նչ մեղադրանք է հնարավոր հորինել մի մարդու մասին, որը շրջափակման ժամանակ նույնիսկ մաշված կոշիկներով էր շրջում, որովհետև արդեն մաշվել էին, և Արցախում արդեն կոշիկ էլ հնարավոր չէր գնել, և զբաղվում էր սոցիալական հարցերով»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին, գրում է Euronews-ը։
«ՔՊ-ականներն իրար մեջ ասում են՝ «Մեզ Աղազարյան են անելու». ՔՊ-ում նման ձևակերպում է թևածում, իրենք վախեցած են։ Իրենց Փաշինյանի հետ միավորում է վախը»,- ասաց Թովմասյանը՝ ընդգծելով, որ մինչև 2026 թվականը Փաշինյանը մի շարք ՔՊ-ականների ևս կհեռացնի իր թիմից, որպեսզի 2026 թվականին ավելի բյուրեղացված ցուցակով մասնակցի ընտրություններին։
Եվրամիության խորհուրդը Եվրահանձնաժողովին հանձնարարել է պաշտոնական փաստաթուղթ ներկայացնել այդ հարցի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Բրյուսելը համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Դեռ այս տարվա հուլիսին 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, և, որ Արցախյան պատերազմում կամ «ղարաբաղյան խաղում» Իսլամաբադի մասնակցությունը պայմանավորված էր թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով՝ Պակիստանի բանակի ղեկավարությունը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը:
Ամերիկյան «Wall Street Journal» թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի բարձարստիճան պաշտոնյանների խոսքերը, գրում է, որ Թուրքիան և իր դաշնակիցները ուժեր են մոբիլիզացնում Սիրիայի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար։
«Կարծում եմ՝ փորձ է արվելու հնարավորինս քիչ վնասներով հաղթահարել նոր զարգացումները։ Ըստ իս, Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանն ավելի զգոն պետք է որ լինի այլ ռեգիոններում։ Վերջին ամիսներին Իրանից բավականին շատ ուղերձներ են հղել Արևմուտքին, Իրանը բավականին զգուշավոր ու ճկուն քաղաքականություն է վարում և դա շարունակվելու է»,- նկատեց նա։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկրի դեսպանատան վերաբացումը «օրակարգում առաջնային է»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Պատվիրակությունն այցելել է ադրբեջանական բանակի կենտրոնական հրամանատարական կետ։
Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Անկարայի և ԵՄ հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ դաշինքի՝ երկու օրից մեկնարկող գագաթնաժողովին Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության վերսկսման որոշում կկայացվի։
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ՔՊ-ական պատգամավորերի հետ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:
Օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
«Իշխանափոխությունը Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր։ Ցավոք սրտի, թե երբ կլինի՝ այս պահին կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որը կարծեք չի ուզում իր ձեռքը վերցնել իր ճակատագիրը, որքան դրսից Նիկոլին խաղացնող ուժերից»,- դեկտեմբերի 17-ին՝ հերթական դատական նիստից հետո 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը դեկտեմբերի 16-ին որոշում է ընդունել դիվանագիտական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ներդրման մասին։
«Կարծում եմ՝ գերիների հարցն իսկապես Փաշինյան-Ալիև հանդիպումներում չի բարձրացվում, քանի որ պարտված իշխանությունները պահանջող տեքստով խոսելու համարձակություն չունեն։ Դրա համար, այս պարտված իշխանությունը պետք է ժամանակին հեռանար՝ իր տեղը տալով այնպիսի ուժի, որը կհամարձակվեր գերիների, պատանդների հարցն առաջ քաշել։
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը բաց նամակ է գրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ով հիմա ապօրինի կալանքի տակ է Բաքվի բանտում։
«Մենք խորապես մտահոգված ենք վրացական ժողովրդավարության վիճակով։ Այն քայլերը, որոնք ձեռնարկում է «Վրացական երազանքը»՝ խարխլում է ժողովրդավարությունը: Մենք լրացուցիչ միջոցներ ենք պատրաստում, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին»,- ասել է նա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խոսելով վերջին օրերին երկրում բողոքի ակցիայի մասնակիցների ակտիվության նվազման մասին, օգտագործել է «ֆինիտա լա կոմեդիա» արտահայտությունը
Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է արդյոք 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները որակել որպես ցեղասպանություն՝ զրուցակիցն, այդուհանդերձ, նկատեց, որ իրականում ցեղասպանությունը միջազգային իրավունքում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք։