ՀԱՊԿ-ն ակնկալում է կայուն խաղաղություն Անդրկովկասում Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի հուսալի և կայուն խաղաղության Հարավային Կովկասում։ Այս մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տալատբեկ Մասադիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չենք թուլացնում ուշադրությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այնտեղ, ինչպես թվում է, շարունակվում են կայուն խաղաղության և կայունության որոնումները։ Արձանագրում ենք հուսադրող միտումներ՝ ուղղված երկու երկրների միջև միջպետական համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ակնկալում ենք, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը հուսալի ուղի է դեպի կայուն խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930