Մեծ Բրիտանիան չի մտնի Իրանի հետ հակամարտության մեջ. փոխվարչապետ

Մեծ Բրիտանիան չի մասնակցի Իրանի հետ հակամարտությանը՝ չնայած Միացյալ Նահանգների ճնշմանը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դեյվիդ Լեմմին։

«(ԱՄՆ նախագահ – խմբ.) Դոնալդ Թրամփը փորձում էր ճնշում գործադրել վարչապետի (Մեծ Բրիտանիայի՝ Քիր Սթարմերի – խմբ.) վրա՝ Իրանի հարցում իր դիրքորոշումը փոխելու համար, բայց նրան դա չի հաջողվի։ Սա մեր պատերազմը չէ, և մենք չենք պատրաստվում ներգրավվել դրանում»,- ասել է նա Բարսելոնայի գագաթնաժողովում, մեջբերում է Guardian-ը։

Լեմմին կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է կարողանա «քաղաքավարիորեն չհամաձայնվել» դաշնակիցների հետ, այլ ոչ թե հարձակվել նրանց վրա սոցիալական ցանցերում: Նա նաև նշել է, որ ԱՄՆ գործողությունները վատթարացրել են համաշխարհային անկայունությունը, այլ ոչ թե բարելավել այն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930