Վառելիքի համաշխարհային գների կայունությունը կախված է Իրանի վրա ճնշումների դադարեցումից. փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆ
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ վառելիքի համաշխարհային գները կարող են կայունանալ միայն այն դեպքում, եթե դադարեցվեն իրանական նավթի արտահանման վրա տնտեսական և ռազմական ճնշումները։
«Ընտրությունը հստակ է՝ կամ ազատ նավթի շուկա բոլորի համար, կամ բոլորի համար զգալի ծախսերի ռիսկ։ Վառելիքի համաշխարհային գների կայունությունը կախված է Իրանի և նրա դաշնակիցների վրա տնտեսական և ռազմական ճնշման երաշխավորված ու երկարաժամկետ դադարեցումից», – գրել է Արեֆը X-ում։



