Թեհրանը չի պլանավորում հարստացված ուրան արտահանել ԱՄՆ. Իրանի ԱԳՆ
Իրանը հարստացված ուրան ԱՄՆ կամ որևէ այլ երկիր արտահանելու ծրագրեր չունի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Իրանական հարստացված ուրանը ԱՄՆ կամ որևէ այլ երկիր փոխանցելու հարցը չի բարձրացվել ո՛չ ներկայիս, ո՛չ էլ նախորդ բանակցությունների որևէ փուլում։ Ընդհանուր առմամբ, այս տարբերակը Իրանի Իսլամական Հանրապետության օրակարգում չէ»,- ասել է Բաղային, ում խոսքերը մեջբերում է Tasnim լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ Իրանը մտադիր է պահպանել իր միջուկային նվաճումները Իրանի ներսում:



