Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, ապա Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի
Իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով:
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ «…ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացվել են տեղական վերահսկողության անհրաժեշտ միջոցառումներ՝ Լաչինի ճանապարհից հյուսիս ընկած գրունտային ճանապարհների օգտագործումը հակաիրավական գործողությունների համար թույլ չտալու…»։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 22-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, խոսելով փախստականների վերադարձի ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականության մասին, նշեց.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Թուրքական սպորտային թերթերից մեկի՝ «Fanatik»-ի ֆոտոթղթակից Սերքան Հաջըօղլուն օրերս եկել է Երևան, շրջել քաղաքում, եղել Հանրապետական մարզադաշտում և փոխանցել իր տպավորությունները։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի 20-ից ավելի լրագրողների հետ քննարկել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետեւանքները:
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգ է տեսնում առաջիկա ամիսներին։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական «la Repubblica» պարբերականին:
Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։
Բազմաթիվ միջազգային հաշվետվություններ հաստատել են, որ 2020 թվականին Ադրբեջանը ներգրավել է վարձկանների և ահաբեկիչների Մերձավոր Արևելքից և նրանց տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
Գերմանական BILD լրատվամիջոցն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս մեկնել Վրաստան։ BILD-ն ընտրել է հինգ ուղղություն, որտեղ գերմանացիների հանգիստը համեմատաբար էժան կլինի։
Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց այն չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։
ՌԴ խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանն է:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
«Ես միշտ ներքուստ ծիծաղել եմ բոլոր այն մարդկանց վրա (իրավունք չունեի բացահայտ ծիծաղելու), ովքեր ռուսներին բացատրում էին ռուսների շահերը, կամ նրանց բացատրում էին, թե ինչ քայլեր պետք է անեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու»,- ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ոչ թե Հայաստանը ՀԱՊԿ-ից, և դրան ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցչի պատասխանին։
Նիկոլ Փաշինյանը միայն տարածքներ հանձնելու դիմաց է ստանում իր իշխանությունը պահպանելու երաշխիքները, ուստի դրանով է պայմանավորված այն, որ մի կողմից՝ մենք տեսնում ենք Արցախի պաշտպանության հարցում Հայաստանի իշխանության բացարձակ անգործությունը, ինչը, սակայն, բացակայում է, երբ խոսքը վերաբերում է սեփական իշխանության պահպանմանը։
«Արդեն 100 օրից ավելի է՝ շրջափակման մեջ ենք, բայց ընդհանրապես չե՛նք հուսահատվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) գյուղի 83-ամյա բնակիչ Գյոզալ Մոսիյանը:
«Տարբերությունն այն է, որ մեր ժամանակ՝ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։
Արխիվներում պահպանվում է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում 2016-ին տպագրված՝ «Որդի Խաչատուրովի արկածները» վերտառությամբ հոդվածը:
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված հակամարտության չի ձգտում: Այս մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
ի շարք թուրք փորձագետներ համարում են, որ երկրաշարժը կնվազեցնի կայանալիք ընտրություններում Էրդողանի հաղթելու հավանականությունը: Ոմանք էլ կարծում են, որ նա այնքան փորձառու քաղաքական գործիչ է, որ այս իրավիճակը կարող է հաղթահարել:
Չնայած Հարավային Կովկասում արևմտյան ակտիվության վերաբերյալ Ռուսաստանից հնչող դիվանագիտական դժգոհություններին, հայ-ադրբեջանական սահմանին ու Ղարաբաղյան շփման գծում միջադեպերին ու ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին, ԱՄՆ-ը վերջին օրերի ընթացքում ամենօրյա ռեժիմով անդրադառնում է Երևան-Բաքու գործընթացին և ԱՄՆ ներգրավվածությանը ռեգիոնում:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը մարտի 22-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 44-րդ նստաշրջանի ընթացքում` «Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացումը» թեմայով նիստի ժամանակ:
Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հարցազրույց է տվել իսպանական El Mundo թերթին:
Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը պատասխանելով 168.am-ի հարցին, նշեց, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի իշխող խունտան իր հայտարարություններով ապացուցում է, որ ամբողջովին հրաժարվել է Արցախից։
Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ քննարկումները դյուրացնելու գործում: