
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին մեկօրյա սուգ է հայտարարվել Azerbaijan Airlines ընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։
Azertag լրատվական գործակալությունը հաղորդել է, որ համապատասխան հրամանագիրն ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:Դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։