ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, միայն երեկ՝ դեկտեմբերի 29-ին է որոշել ստեղծել աշխատանքային խումբ՝ ԼՂ ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով, թեպետ Արցախում բնակվողներն ունեն ՀՀ անձնագիր, ինչը ենթադրում է, որ Հայաստանի ղեկավարությունն առնվազն այս առումով պարտավորություններ ունի նրանց նկատմամբ: Իսկ գլոբալ առումով՝ Լաչինի միջանցքի փակ լինելը զուտ հումանիտար հարց չէ, ինչպես ի սկզբանե միջազգային հանրությանը ներկայացվեց, այլ քաղաքական, որի շրջանակում Ադրբեջանը պայմաններ է առաջ քաշում ՀՀ-ի նկատմամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «միջանցքների» միջև զուգահեռներ տանելու փորձերին՝ նկատեց. «Ըստ էության, Արցախի բնակչությունը հիմա պատանդի կարգավիճակում է, քանի որ Լաչինի միջանցքը գոյության ճանապարհ է: Սակայն դա ստիպման եղանակ է, որպեսզի ՀՀ-ն բացի Սյունիքի միջանցքը, որն ադրբեջանցիներն անվանում են Զանգեզուրի միջանցք:
Նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի այն նպատակներով, որոնք նշված են տվյալ փաստաթղթում։
«Մենք արցախցիներով Նիկոլի գլխից արդեն «դուխով»-ը հետ ենք բերել ու դրել այնտեղ, որտեղ պետք է, այսինքն՝ իր ճակատից այդ խոսքը հանել ենք։ Թուրքի ոգով դաստիարակված Նիկոլն այդ խոսքը գողացել էր։ Գիտե՞ք՝ թուրքի ամենամեծ պատիվը որն է՝ գողանալը, կապ չունի՝ ինչ է գողանում՝ անասուն, հող, փոքր իր, տարածք կամ հայրենիք։
Գործելու է թեժ գիծ ծառայությունը՝ 30 03 կարճ համարով՝ անվճար է բնակչության զանգերին պատասխանելու համար:
ՌԴ-ում ԱԽ քարտուղարից «աչոտ» են ուզել․ Կառավարությունից պահանջում ենք բացել միջանցքը․ արցախցի
…կներեք, մոռացել էի՝ դիմացը տոներ են. երևի թողել եք տոներից հետո…»։
Մեկ տարվա ընթացքում հայտնաբերված փոքր և խոշոր տրամաչափի զենք- զինամթերքի ընդհանուր թիվը կազմել է 55393: Մաքրվել է շուրջ 117, 800 քառ.մ տարածք:
Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին»:
«Առավոտյան արթնանում ենք այդ մտածումներով, առաջինը հեռախոսն ենք վերցնում որևէ տեղեկատվություն ստանալու համար։ Նորից եմ կրկնում՝ այս պահին տրամաբանական քայլերի հերթականություն, որը կհանգեցնի խնդրի լուծմանը, չեմ կարող ասել։ Գուցե դրա համար մտավոր ունակություններս չեն բավարարում, գուցե ինքս քիչ տեղեկատվության եմ տիրապետում, դրա համար չեմ կարող ասել, կամ էլ իրապես իրավիճակը ոչ թե բարդ է, այլ բարդագույն»,- շեշտեց Մուշեղ Ալավերդյանը։
ՆԳՆ Ոստիկանությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ սոցիալական տիրույթում Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող գրառումներից և անվտանգությունը խաթարող այսօրինակ դրսևորումներից:
«ՊԵՆԴ ԿԱՑԻՔ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԼՈԽ ԼԱՎ Ա ԻՆԵԼՈՒՎ»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը կեղծ է։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից […]
Կապիտուլյանտ իշխանության պարագայում այս ցանկը կարելի է շարունակել:
Վերջին մի քանի օրերի լրահոսում մի ուշագրավ հայտարարություն գրեթե չքննարկվեց։
2022թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել միակողմանի ամբողջությամբ լուծարել հորդանանական «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ պայմանագիրը, որը կնքվել էր 2021թ. օգոստոսի 6-ին:
Շրջափակում. օր՝ 18-րդ. Նիկոլ Փաշինյանի, ԱԽՔ-ի մեղադրանքները, Զախարովայի ապտակները. ՈՒՂԻՂ
«Եթե Թուրքիայի նախագահ Էրդողանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, ապա արդեն Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհն ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից փակելու մասով լռությունը պարզ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:
«Նրանք ասում են, որ Բերձորի միջանցքի հարցը ռուս-ադրբեջանական պատասխանատվության գոտում է, իրենք էլ թող լուծեն: Այսինքն՝ ՀՀ իշխանությունն իրեն հեռու է պահում դրանից: Եթե դու պաշտոնապես նման դիրքորոշում ես որդեգրում, ապա ի՞նչ իրավունք ունես ասելու՝ գիտեք, եթե չեք կարողանում՝ դիմեք ՄԱԿ: Հայաստանն Արցախի հարցում միջնո՞րդ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ո՞վ է Հայաստանը, որպես ի՞նչ է հանդես գալիս: Պետք է մի քանի բան ֆիքսել, և այս իշխանության հետ կապված հարցերն ինձ համար այդքանով պարզ են: Արձանագրում համար 1. նրանք հրաժարվել են Արցախից, դա իրենց խնդիրը չեն համարում: Արձանագրում համար 2. Հայաստանն ունի արտաքին քաղաքական վեկտոր փոխելու խնդիր: Նիկոլենք ունեն այդ խնդիրը և լուծում են այն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան։
«Բժշկից տուն եմ գալիս, նայում եմ այն մարդկանց, որոնք հիստերիայի մեջ առևտուր են անում։ Ես դեմ չեմ Ամանորին կամ այլ տոնի, բայց այդպես չի լինում, որ ընտանիքի մի մասը սգի մեջ լինի, մի մասը՝ խրախճանքի, սա աննորմալ մի բան է, որից շատ վատ հոտ է գալիս։
«Ռուս խաղաղապահները չունեն հստակ մանդատ ոչ Ռուսաստանի մեղքով, դա կողմերի մեղքով է, Ռուսաստանն իր իսկ որոշմամբ եկել-հայտնվել է այս փակուղային իրավիճակում, և բոլոր քննադատություններն էլ ուղղվում են Ռուսաստանին, որը չափազանց տհաճ իրավիճակ է այն դեպքում, երբ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը, դրա հագեցումը ռեսուրս է ենթադրում: Այո, դա նաև բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ դրանով ապահովում է Հարավային Կովկասում ռուսական ներկայություն, սակայն Ռուսաստանի համար այս փուլում դա նույնիսկ այդքան էլ էական ու կարևոր հարց չէ»,- ասաց նա:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, իսկ այս ընթացքում Թուրքիան հասցրել է մի քանի անգամ պաշտոնական մակարդակով իր համերաշխությունը հայտնել Ադրբեջանի գործողություններին:
Իրականությունն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունեն վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանված ընտանիքներ, ունենք մի քանի հարյուր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների։
Բանակի, Արցախի, զինվորի, առաջնագծի հարցերում ընդդիմություն և իշխանություն չի կարող լինել, եթե առկա է իշխանություն։ Այս հարցերը, այո՛, ենթադրում են, որ դրանց շուրջ պետք է միասնականություն լինի, բայց արի ու տես, որ մի շարք գոյաբանական խնդիրներ մեր երկրում ոչ թե միասնության, այլ հենց իշխանության և ընդդիմության տարբերությունների անկյունաքարն են։ Իշխանությանն Արցախ հարկավոր չէ, նրանք բանակցում են առանց Արցախի։ Խոսքը ոչ թե Արցախի ներկայացուցչի՝ բանակցություններին չմասնակցելու, այլ Արցախից հրաժարվելու մասին է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Անանյանն էլ հայտնեց, որ խանութներում 20 տոկոս ապրանք է մնացել։ Այս համայնքում էլ առաջին անհրաժեշտության ապրանքները սպառվել են։
Խաղաղության դարաշրջան բացելու խոստումներով 2021 թվականին վարչապետի պաշտոնում վերընտրված Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի տարեվերջյան Կառավարության նիստում խոսեց ոչ թե սպասվելիք խաղաղության, այլ՝ պատերազմի մասին։