Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձևակերպում չկա 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն կա մի ձևակերպում, որը ներառվել է բացառապես այդ նպատակով, և ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա դրա վերաբերյալ:

«Միջազգային իրավունքի համաձայն՝ կողմերը երաշխավորում են բոլոր քաղաքացիների՝ անկախ նրանց կրոնական, ռասայական, լեզվական պատկանելությունից, հավասարությունը։ Անկախ նրանց քաղաքացիության պատկանելությունից, առանց կանխակալ վերաբերմունքի պետք է ապահովել նրանց մշակութային իրավունքները, կրոնական դրսևորումները»։

Այսինքն՝ տողատակերում ասվում է՝ եթե ադրբեջանցիները գան Հայաստան, չհամարձակվեք ճնշել նրանց:

Մեր աղբյուրները պատմում են նաև, որ Ալիևի այս պահանջը Փաշինյանը դեռևս անցած տարվանից սկսած, առնվազն մի քանի անգամ քննարկել է փակ նիստերում, և դա, կարելի է ասել, միակ կետն է, որի դեմ որոշ ՔՊ-ականներ ընդվզել են:

Եվ քանի որ այս կետն այնուամենայնիվ մնացել է, իշխող ուժում չեն բացառում, որ այդ ընդվզողներից ոմանք նույնպես կմեկուսացվեն թիմից, կամ նրանց դեմ կոմպրոմատներ կդրվեն, որ նրանք այլևս ծպտուն չհանեն»։

Տեսանյութեր

Լրահոս