Վրաստանի ռազմածովային ակադեմիայում շնորհավորել են աշխատակիցների Նոր տարին ՌԴ դրոշի բացիկով

Վրաստանի ռազմածովային ակադեմիայում շնորհավորել են աշխատակիցների Նոր տարին ՌԴ դրոշի էլեկտրոնային բացիկով։ «Սքրին»-շնորհավորանքները տարածում է Adjara Times պարբերականը։ Ակադեմիայի աշխատակիցների ամանորյա շնորհավորանքը ուղարկվել է Անձնակազմի կառավարման վարչության էլեկտրոնային փոստից, տեղեկացրել է SOVA-ն։

Փաստը հաստատել է Ռազմածովային ակադեմիայի ռեկտոր Մուրթազ Դեւաձեն եւ նշել, որ ակադեմիայի աշխատակիցը սխալ է թույլ տվել։

«Տոների կապակցությամբ «էյչար» (HR մ) ասնագետը նամակ է ուղարկել եւ կցել Google-ից արված լուսանկարը։ Ըստ երեւույթին, նա չի նկատել (այս փաստը), շատերը նկատել են եւ նրան ասել՝ այս ի՞նչ ես արել։ Նամակն արդեն ջնջված է։ Ես խղճում եմ նրան, բայց ի՞նչ կարող եմ անել»,- ասել է Ռազմածովային ակադեմիայի ռեկտոր Մուրթազ Դեւաձեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031