
5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Աղետների կառավարման թուրքական ծառայությունը։
«5,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18:11-ին, օջախը գտնվել է մոտ 6 կիլոմետր խորության վրա՝ Սուլուսարայ քաղաքի մոտ»,- նշված է հաղորդագրությունում։
Ավերածությունների, մահվան հնարավոր դեպքերի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։