
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Իրանը մտադիր է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Իրան-Ռուսաստան պաշտպանական համագործակցության մասին բոլոր լուրերը և այն, որ իրանական տեխնիկան օգտագործվում է տարածաշրջանում որոշ հակամարտություններում, չեն համապատասխանում իրականությանը: Իրանը մտադիր է շարունակել ամրապնդել պաշտպանական կապերը Ռուսաստանի հետ՝ միջազգային իրավունքի համաձայն», – ասել է դեսպանը:
Իրանի դեսպանը վստահեցրել է, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։