Լավրովը ՌԴ-ի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ազնիվ քննարկման համար Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Լավրովի խոսքերը «Спутник», «Говорит Москва» և «Комсомольская правда» ռադիոկայաններին տված հարցազրույցից։

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գնահատում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ։ Դժվար է գերագնահատել այն, ինչ արել է Ռուսաստանը անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ կար և կա մեր հարաբերություններում, պետք է գնահատել։ Հուսով եմ, որ նա (խմբ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) շփումներ կունենա նախագահի (խմբ․ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի) հետ, որտեղ հնարավոր կլինի անկեղծորեն քննարկել դա (խմբ․ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը) առանց այն փաստարկների, որոնք բարձրացնում են արևմտյան չարամիտները»,- նշել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930