Թուրքիայում տեղի է ունեցել «Ես Վլադիմիր Պուտինն եմ» գրքի շնորհանդեսը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Ռուսական տանը տեղի է ունեցել «Ես Վլադիմիր Պուտինն եմ» գրքի շնորհանդեսը, որում ներկայացված է ՌԴ նախագահի մի շարք ելույթների ու հոդվածների թուրքերեն թարգմանությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Շնորհանդեսին ներկա են գտնվել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։

«Մենք կցանկանայինք, որ թուրք ընթերցողը, ով հետաքրքրված է Ռուսաստանով և նրա առաջնորդով, պատկերացում կազմեր, թե ինչպես է ձևավորվել նրա կերպարը, որոնք են եղել նրա կենսագրության հիմնական փուլերը մինչ քաղաքական գործիչ դառնալը»,- ասել է դեսպան Երխովը։

Նշենք, որ գրքում նկարագրված են Ռուսաստանի ղեկավարի շրջադարձային ելույթները, հարցազրույցներն ու հոդվածները։ Գիրքը հրատարակվել է թուրքական հրատարակչության, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան, Գազպրոմի և «Թաթարստան» առևտրի տան համագործակցության արդյունքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930