Բաքուն քանդել է Շուշիի Կանաչ ժամը. հերթական վանդալիզմի մասին ահազանգում է ՀՅԴ–ն
Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։ Տեղեկությունը X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։
«Ադրբեջանը քանդել է 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ)։ Եկեղեցին գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։ Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Բաքվի այս կանխամտածված գործողությունը վկայում է իրենց նախնիների հողերում հայերի ժառանգության համակարգված ոչնչացման մասին»,– ասված է հաղորդագրությունում։
‼️Azerbaijan has demolished the historic Armenian Church of St. John the Baptist (known as Kanach Zham), constructed in 1818, located in the occupied region of Shushi (Nagorno-Karabakh/Artsakh). Satellite images confirm that the church was razed to the ground in February 2024.… pic.twitter.com/QNruX0JexE
— EAFJD (@eafjd) April 18, 2024