Բաժիններ՝

Փետրվարին Թուրքիայում սպանվել է 16 կին

«Կանանց սպանությունները կասեցնելու թուրքական պլատֆորմի» հրապարակած զեկույցի համաձայն՝ 2025 թվականի փետրվարին Թուրքիայում սպանվել է 16 կին, իսկ ևս 21-ի մահը համարվել է կասկածելի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սպանված 16 կանանցից 11-ի կյանքը խլել են իրենց բնակարանում. 4-ին սպանել է ամուսինը, 3-ին՝ որդին, 2-ին՝ զուգընկերը, 1-ին՝ հայրը, իսկ մյուսին ազգականը:

Կանանց սպանության հիմնական պատճառները կապված են եղել իրենց անձնական որոշումների հետ․ 3-ը սպանվել են ամուսնալուծվել ցանկանալու, չհաշտվելու կամ ամուսնանալուց հրաժարվելու համար, մեկը՝ որդու չաշխատելու մասին խոսելու պատճառով: Մյուս 12-ի սպանության պատճառները դեռևս մնում են անհայտ:

Վերոնշյալ հարթակը կոչ է արել պարզաբանել 21 կնոջ մահվան կասկածելի հանգամանքները՝ նշելով, որ ինքնասպանություն, դժբախտ պատահար կամ բնական մահ ներկայացվող դեպքերը զգալիորեն աճել են հատկապես համավարակից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31