Այդ մարդն իր ամբողջ կյանքը եղել է հակաարցախյան, բայց այն տարիներին իր խոսքը ոչ մի արժեք չուներ, որովհետև ժուռնալիստ էր: Բայց հիմա երկրի վարչապետն է, և իր խոսքը, անշուշտ, արժեք ունի միջազգային ատյաններում: Ինքն ասում է, որ Արցախը զիջում է, և ամեն օր ամեն ինչ անում է, որ Արցախը լինի Ադրբեջանի մաս: Երբ ինքը ասում է, որ խաղաղության համաձայնագիր է ուզում, ո՞նց կարող է դա լինել մի կողմի հետ, որն ուզում է քեզ սպանել, քո երկիրը կործանել, ասում է՝ Հայաստան գոյություն չունի: Քո ոխերիմ թշնամին մտադրվել է քեզ ոչնչացնել, չի ուզում խաղաղություն, դու անընդհատ աղաչում ես, պաղատում ես ծնկաչոք, որ ստորագրի մի թուղթ:
Միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում, որ Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն իրական է, և մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգի հետ:
«Արայիկ Հարությունյանի նման հայտարարությունը տեղավորվում է այն «կտրուկ» քայլերի տրամաբանության մեջ, որի մասին հայտարարեց մեկշաբաթյա նստացույցի ժամանակ։ Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը շարունակում է իր այդ գիծը՝ ցույց տալու համար, թե իր նստացույցն արդյունավետ էր։ Հարությունյանը դա անում է, որովհետև շատ քննադատվեց՝ փակելով իր աշխատասենյակի դուռն ու նստելով նստացույցի՝ հնարավորինս նվազեցնելով Արցախի սուբյեկտայնությունը»։
«Մենք եկեղեցին վերանորոգում ենք՝ մեր հավատն ենք վերանորոգում։ Վերանորոգում ենք այն բացթողումները, որ երկար տարիներ՝ խորհրդային տարիներին, դրանից հետո 30 տարի չենք եկել այն գիտակցության, որ Աստծո տունը պետք է վերանորոգելով պահենք մեր տունը։ 5-րդ դարում, Վաչագան Բարեպաշտ թագավորի օրոք կառուցվել է 365 եկեղեցի՝ տարվա ամեն օրվա համար։ Մի՞թե այն ժամանակ հացի խնդիր չի եղել, այսինքն՝ մեկը մյուսի հետ կապ չունի։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահի փեսային՝ Սելչուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ընկերության և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության միջև նոր պայմանագիր է կնքվել:
Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի քան 3 ժամ լսել են հրթիռների գործով դատապարտվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, վաղը նրա հարցաքննությունը տեղի կունենա փակ ռեժիմով:
Միևնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք հայտնեցին, որ երկխոսության հաջողությունը կախված է իրենց տարաձայնությունները կարգավորելու հարցում երկու կողմերի իրական շահագրգռվածությունից և բարեխիղճ մոտեցումից: «Մեր կողմից նման շահագրգռվածությունն առկա է։ Եթե ադրբեջանական կողմը ևս այդպիսի պատրաստակամություն դրսևորի, դա թույլ կտա ուղի հարթել երկխոսության մեկնարկի համար: Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով»,- նշեեցին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ ավելացնելով, որ նման մոտեցումը թույլ կտա միջազգային հանրությանն առավել ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում, ամրապնդել դրա լեգիտիմությունն ու կայունությունը, ինչպես նաև ապահովել կողմերի միջև հնարավոր պայմանավորվածությունների իրականացման հուսալի երաշխիքներ։
2023 թ. օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և Արցախի Հանրապետության մի շարք հասարական կազմակերպությունների հետ համատեղ, դիմում է ներկայացրել Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։
Ըստ առողջապահության ոլորտի պաշտոնյաների՝ երկրի բոլոր բուժհաստատությունները աչալուրջ կլինեն՝ ընդունելու մարդկանց, որոնց առողջական վիճակը կարող է վատթարանալ տապի ալիքի պատճառով: Շոգ եղանակն առավել մեծ բացասական ազդեցություն կարող է ունենալ 4 տարեկանից ցածր երեխաների, 65 տարեկանից բարձր անձանց և շաքարային դիաբետ, արյան ճնշման խնդիրներ և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վերջին շաբաթների ընթացքում կրակոցներ գրեթե չկային, հուլիսի 29-ին, սակայն, ադրբեջանական կողմը կրակել էր գյուղի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022–ի դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Կապիտուլյացիայի ու Արցախի հանձնման գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Մեղավորները՝ ԱԳՆ եւ ՊՆ նախարարներն ու Նիկոլի Անվտանգության Խորհրդի անդամները։
Հուլիսյան դեպքերից հետո պատերազմի հավանականությունը գնահատվեց խիստ հավանական. Դավիթ Տոնոյան
Պատգամավորները նաև հայտարարություն են տարածել:
Հանձնաժողովն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահի վրա։
Հայաստանի և Արցախի ղեկավարությունը իրենց հայտարարություններում բազմիցս ահազանգել են, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։
Պաշտոնյան միջանցքով առևտրային և հումանիտար մատակարարումների ազատ տարանցման կոչ է արել։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն հաղորդագրություն է տարածել։
Հայաստանը հուլիսի 26-ին 361 տոննա բեռով հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ
Մենք շարունակում ենք խոսել խաղաղության համաձայնագրի մասին և շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է։
Ամերիկյան Disney Plus հոսքային ծառայությունը չեղարկել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը: Այս մասին գրում է թուրքական yenisafak.com կայքը՝ մանրամասնելով, որ սերիալի ստեղծման վրա ծախսվել է 8 մլն դոլար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 30-ին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում իրականացնեու մասին:
Հարցին՝ բարդ չէ՞ր բրազիլական կինոինդուստրիա մուտք գործելը, նա պատասխանեց. «16 տարի է՝ Բրազիլիայում եմ, այնտեղ դերասանական գործակալությունների հետ համագործակցում՝ քաստինգների եմ մասնակցում: Բրազիլիայում մրցակցությունը շատ մեծ է, օրինակ՝ կարող է ինչ-որ գովազդի քաստինգի գնաս ու տեսնես քո տիպաժով 100 հոգի, ասում ես՝ լավ, ինձ ո՞նց պետք է ընտրեն, հավանականությունը քանի՞ տոկոս է: Նույնը՝ ֆիլմերի դեպքում: Բայց քանի որ պորտուգալերեն խոսելիս միտումնավոր ակցենտ եմ դնում, մրցակցությունը մի քիչ իջնում է, որովհետև ոչ շատերն ունեն պորտուգալերենի նման ակցենտ»:
Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունն այս քայլով աշխարհին ցույց է տալիս, որ գնում է իր գլխավոր նպատակի հետևից՝ Արցախի ինտեգրմանը։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումն ակնհայտ է, այսօր Անկարայում, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳ նախարարին, որը այս մասին հայտնել է Թեհրանում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ կայացած բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
Վերջին շաբաթվա ընթացքում հայաստանյան և ոչ հայաստանյան շրջանակները դարձյալ ակտիվացրել են Հայաստանի՝ հնդկական զենք ձեռք բերելու մասին տեղեկություններն ու հրապարակումները:
Ո՞վ է Բաքվին ու Ստեփանակերտին երկխոսության տանում Բուլղարիայում: Առաջիկա օրերին եվրոպական երկրներից մեկում, հնարավոր է՝ Բուլղարիայում, ԱՄՆ-ի միջնորդությամբ պետք է կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը: Նման պնդմամբ հանդես է եկել ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Այն տարածում են նաև Բաքվի լրատվամիջոցները՝ ցուցադրելով, այսպես կոչված, «ռեզոնանսային արտահոսքի» գործոնը։