Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրությամբ լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է.  «9 տարի առաջ այս օրը` 2016 թվականի ապրիլի 2-ին, Ադրբեջանը մասշտաբային ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ:

Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել:

Արցախի պաշտպանության բանակը` իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի ամուր սատարումը և արդար պայքարը, 4-օրյա մարտերում տապալեց ադրբեջանական ռազմական պլանը` նրան պատճառելով մարդկային և տեխնիկային հսկայական կորուստներ:

Մարտական 4-օրյա գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցավ 75 զոհ:

Հետախուզության և տարբեր երկրների համապատասխան ծառայությունների կողմից ստացած տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունեցել էր 700-ի կարգի կորուստներ, նրա տարբեր բրիգադներ, այդ թվում` հիմնական գրոհային ուժը` «Յաշմա»-ի հատուկ նշանակության բրիգադը, ունեցած մեծածավալ կորուստներից հետո դարձավ անմարտունակ:

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին, մեծագույն հարգանք բոլոր այն անձանց, ովքեր այս տասնամյակներում իրենց նպաստն ու մասնակցությունն են բերել մեր հայրենիքի ու նրա տարածքային ամբողջականության պաշտպանությանը»։

Տեսանյութեր

Լրահոս