Կղավելաշվիլին մայիսի 9-ին ՌԴ-ում կայանալիք շքերթին չի մասնակցի

«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին չի մասնակցի մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք շքերթին։ Այս տեղեկությունը վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Կղավելաշվիլիի աշխատակազմից:

«Չի համապատասխանում իրականությանը»,- aliq.ge-ի փոխանցմամ՝ ասել են Կղավելաշվիլիի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ Մոսկվայից հրավեր չեն էլ ստացել։

Ամեն տարի մայիսի 9-ին Ռուսաստանը տոնում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը։ Ռուսական SOVA լրատվամիջոցը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարցրել է, թե արդյո՞ք Միխեիլ Կղավելաշվիլին այս տարի նախատեսված միջոցառմանը հրավիրված հյուրերի թվում է։ Զախարովան ոչ հերքել, ոչ հաստատել է Կղավելաշվիլիի ներկայությունը հրավիրված հյուրերի շարքում։

Վրաստանյան ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան այս հարցի շուրջ ճեպազրույց է անցկացրել և ասել, որ Միխեիլ Կղավելաշվիլին ընդունել է հրավերը և պատրաստվում է մասնակցել միջոցառմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31