
Թբիլիսիում առանձնապես խոշոր չափերով թմրանյութ է առգրավվել

Ոստիկանությունը Թբիլիսիում առգրավել է առանձնապես խոշոր չափերով թմրանյութ՝ «սուբուտեքս» տեսակի 438 հաբ և 10 հաբ «մեթադոն», մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Sputnik Georgia–ն:
Անցկացվում է հետաքննություն:
Ոստիկանության ծառայողները մեղադրյալի տանն իրականացված քննչական գործողությունների արդյունքում թաքստոցից առգրավել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց։
Մարտի 17-ից Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար 38 մարդու ձերբակալության մասին։