«Իրավիճակի մասին հարցրեք ՊՆ-ից. այդ գյուղեր ամեն օր էլ գնում եմ». Դավիթ Ղուլունց

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան:

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել էր, որ իրականությանը չի համապատասխանում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ի ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ի ժամը 04:35-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Խնածախի նախկին վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանն ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

«Արդեն տևական ժամանակ ինքս Կապանում եմ ապրում, բայց գյուղից ասում են, որ իրավիճակը հանգիստ է։ Ինձ ինչ պաշտոնից հեռացրեցին, տարին մեկ եմ գնում գյուղ՝ մեր գերեզմանոց, ու հետ եմ գալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշավան Հովակիմյանը։

Կարդացեք նաև

168.am-ը նաև Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է Խնածախում ու առհասարակ համայնքում։

«Իրավիճակի մասին հարցրեք ՊՆ-ից, ընդհանուր իրավիճակը նորմալ է։ Ինչ վերաբերում է Խնածախ ու Խոզնավար գյուղեր գնալուն, ապա ամեն օր գնում եմ, եթե դա ձեզ հետաքրքրում է»,- հակիրճ ասաց Դավիթ Ղուլունցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930