Օջալանին թույլատրվել է հանդիպել իր ընտանիքի հետ

Մարտի 31-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդիպել է ընտանիքին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռամադանի առթիվ (մահմեդականների պահքի ամիս) ընտանիքի հետ տեսակցելու թույլտվություն են ստացել նաև Իմրալը կղզում բանտարկված այլ անձինք:

Ընտանիքի հետ հանդիպմանն Օջալանը նաև շնորհավորական ուղերձ է հղել քուրդ ժողովրդին Նովրուզի (իրանական օրացույցի ամանոր, նշվում է նաև քրդերի մոտ) կապակցությամբ:

«Ողջունում եմ մեր ժողովրդի մեծ խանդավառությունը՝ Նովրուզի օրը խաղաղության և ժողովրդավության հասարակական կոչն ընդունելու համար: Շնորհավորում եմ մեր ժողովրդի Նովրուզ ու Ռամազանը տոները»:

Նշենք, որ 2014-ից ի վեր սա Օջալանի 7-րդ հանդիպումն է իր ընտանիքի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930