ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում քննարկել են փոխադարձ հյուպատոսական ներկայացվածության հեռանկարները, այդ թվում՝ ՌԴ ներկայացվածության հարցը ՀՀ Սյունիքի մարզում, որը, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ռազմավարական տեսանկյունից կարևոր տարածաշրջան է:
Թուրքիայի ընդդմադիր «Sözcü» լրատվամիջոցն անդրադարձել է ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղարին։ Նշենք, որ ԱՄՆ-ում պետքարտուղար է նշանակվել հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, ում նշանակումը տվյալ պաշտոնում մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում։ Ընդդիմադիր լրատվամիջոցի նշմամբ՝ Ռուբիոն հայտնի է հակաթուրքական հայտարարություններով, Չինաստանին ուղղված կոշտ քննադատություններով ու Իսրայելին աջակցող ուղերձներով։
Հայաստանը ՌԴ բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք շահագրգռված ենք բարեկամության ու բարիդրացիության դարավոր ավանդույթների ամրապնդմամբ ու զարգացմամբ. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
ՌԴ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները, այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարար Արաղչին Թեհրանի և Երևանի միջև առկա հարաբերությունները համարել է բարենպաստ՝ ընդգծելով Իրանի հանձնառությունը Հայաստանի հետ […]
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, շեշտելով՝ «խաղաղության պայմանագրում» ՀՀ սահմանադրության մասին կետ չկա և նման քննարկում գոյություն չունի։
Մեղադրանքը ներկայացնում է 6 դատախազ, «տուժածներին» ներկայացնում է կառավարության աշխատակազմի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը։
Ընդգծվում է, որ չնայած Թրամփը պատմության էջերում մնացել է որպես միակ ԱՄՆ նախագահ, ով Թուրքիայի դեմ 5 անգամ պատժամիջոց է սահմանել, ակնկալիք կա, որ թուրքական կողմի նկատմամբ դրական քաղաքականություն է վարելու:
Տարածաշրջանում բռնություն կատարող միակ դերակատարն Ադրբեջանն է, ուստի միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի։
Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է:
Ըստ Mercer-ի 2024 թվականի կյանքի արժեքի տվյալների՝ միջազգային գործուղումների համար ամենաթանկ քաղաքներն են Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը:
Վրաստանի եկամուտը միջազգային զբոսաշրջությունից 2024 թվականին կազմել է 4,4 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) հունվարի 24-ին նախատեսել է հաստատել Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու մասին Եվրամիության խորհրդի բանաձևը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կամրապնդի Ռուսաստանի դիրքերը ամերիկյան նոր վարչակազմի հետ երկխոսության մեջ:
Ներքաղաքական առումով 2025 թվականը կարևոր տարի է լինելու, մենք պետք է վճռական հարված հասցնենք մեր երկրում արմատականներին։ Ինչպես հայտնել է «Новости Грузия»-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) պաշտոնական կայքի «Հատուկ հավաքածու» շարքում դասակարգված «Փաստեր» հատվածում հրապարակվել է հերթական հետախուզական զեկույցը:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ միջազգային մամուլի հրապարակումներին հետևելիս կարելի է եզրակացնել, որ Թրամփի նախագահության առաջին ամիսներն աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից կարող են բեկումնային լինել։
Ստամբուլի «Türkiye Raporu» հետազոտական ընկերությունը, որը ներկայացնում է հասարակության ընկալումները տարբեր օրակարգային թեմաների վերաբերյալ, հրապարակել է հունվար ամսվա «հաջողակ քաղաքական գործիչների» և «առաջիկա ընտրություններում ո՞ր կուսակցությանը կտաք ձեր քվեն» հարցման արդյունքները։
Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Պաշտոնական Անկարան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել այն հարցերը, որոնք չեն հաջողվել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։
«Մեր փոխնախագահ Արմեն Աշոտյանը մոտ 2 տարի է՝ կալանքի տակ է, չի կարողանում շփվել իր հետևորդների հետ, բայց նա վառ օրինակ է, թե մեզ վրա կալանավորումներն ու ռեպրեսիաներն ինչպիսի հետևանք են թողնում. մենք երբեք չենք լռելու, և մեզ չեն վախեցնելու ռեպրեսիաներով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 2,53 միլիարդ դոլար՝ 2023 թվականի համեմատ աճելով 5,4 տոկոսով, հայտնել է Վրաստանի վիճակագրական ծառայությունը։
Պատժամիջոցները խոչընդոտ չեն դարձել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի կնքման համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Այս ուժը բացահայտ հայտարարում է՝ ես թուրքի լաքեյն եմ, բացահայտ ասում է՝ եկել եմ, որ Հայաստանը ոչնչացնեմ. հիմա էլ հանգիստ հայտարարում են, որ տալու են Ոսկեպարը, այն Ոսկեպարը, որը 2021 թվականի ընտրություններին 90 տոկոսով գնաց և ընտրեց Փաշինյանին»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանը սպասվող հանձնումներին ընդառաջ հանրության զգոնությունը թուլացելու համար է մեկնարկել իր ընտանեկան անճաշակ և ցածրորակ ու տգետ փոդքաստները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։
Հունվարի 18-ին, երբ դրանից մեկ օր առաջ՝ հունվարի 17-ին, Բաքվում մեկնարկել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներին (Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև) հասցեագրած իր նամակը՝ թվագրված 21.11.2024, որում Արցախի հերոսը կոչ էր անում կարգավորել արցախահայերի Արցախ վերադարձի հարցը և ապահովել նրանց անվտանգությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:
«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, ում լեգիտիմությունը չեն ճանաչում 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության զգալի մասը, միջազգային գործընկերները, ներում է շնորհել 613 դատապարտյալի։
Հունվարի 17-ին Բաքվի դատարանում մեկնարկել է Բաքվում պահվող 23 գերիներից 15-ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։
Վրաստանի պետական հատվածի աշխատողները շարունակում են լքել պաշտոնները. ըստ aliq.ge-ի՝ այս անգամ պաշտոնը լքելու մասին են հայտնել Արչիլ Ջավելիձեն և Ռևազ Կակուլիան:
Նիկոլ Փաշինյանից ակնկալիքներ չունեմ, մոտ 2 ամիս առաջ մենք հանդիպել ենք նրա հետ, որևէ նորմալ արձագանք չեղավ մեր հարցերին, միայն ասաց՝ «մինչև խաղաղության պայմանագիրը չլինի, մենք որևէ բան չենք կարող անել գերիների հետ կապված»։ Անձամբ եմ Փաշինյանից լսել, որ պայմանագրում կետ կա, որը վերաբերում է գերիներին, չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասել են, որ պայմանագրում գերիների հետ կապված կետ չկա։
«Տարաբնույթ շահեր կան, ու մանավանդ այն պարագայում, երբ ՀՀ-ն որևէ պրետենզիա չունի, ինչո՞ւ պետք է մյուսները վատամարդ դառնան։ Նաև գիտեմ, որ ընդդիմադիր պատգամավորներին շատ հաճախ միջազգային հանդիպումների ընթացքում հենց այդպես էլ հակադարձում են, թե՝ եթե ձեր պետությունն այդ ուղղությամբ ոչինչ չի անում, ի՞նչ եք ակնկալում մեզնից»։