![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքական ընկերությունը կարող է այլևս նավթ չներկրել ՌԴ-ից
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Turkia-navt.jpg)
Ամերիկյան «Bloomberg» պարբերականը տեղեկացնում է, որ Թուրքիայի նավթային «Türkiye Petrol Rafinerileri AŞ» (Tüpraş) ընկերությունը կարող է դադարեցնել Ռուսաստանից վառելիքի ներմուծումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նման քայլը բացատրվում է ԱՄՆ նախկին վարչակարգի կողմից ՌԴ-ի նկատմամբ նավթի արտահանման հարցում սահմանված պատժամիջոցներով:
Պարբերականի հետ զրույցում նման տեղեկության տիրապտող անձը, ում ինքնությունը գաղտնի է պահվել, հայտնել է, որ «TÜPRAŞ»-ը փետրվարի «G7»-ի (Մեծ յոթնյակ) կողմի սահմանած նավթի գներից տարբերվող վառելիքի մատակարարումներ 27-ից հետո այլևս չի ընդունելու։
Նշենք, որ G7-ը ստեղծվել է 1975-ին և նրա մեջ ներառված են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Կանադան և Մեծ Բրիտանիան։