![](/banners/BeFunky-design.jpg)
Արևմուտքի պատժամիջոցները վնասում են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին. ՌԴ դեսպան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/thumbs_b_c_8b06f578bb703c6846e29e8f21d16a8f.jpg)
Արևմտյան պատժամիջոցները վնասում են Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերություններին, առաջին հերթին՝ առևտրի ոլորտում: «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Էրխովը։
«Մենք պետք է անկեղծորեն ընդունենք, որ պատժամիջոցներն ուղղակիորեն վնասում են մեզ։ Դրանց կիրառումը հանգեցնում է երկկողմ առևտրի կրճատմանը, ինչի ականատեսն ենք, ցավոք, արդեն երրորդ տարին։ 2024 թվականին ծավալը նվազել է 6,8%-ով՝ ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի վերջերս հրապարակած վիճակագրության։ Դրամական արտահայտությամբ դա կազմել է գրեթե 4 միլիարդ դոլար»,- ընդգծել է դեսպանը։
Երխովը հավաստիացրել է, որ, հակառակ Մոսկվայի և Անկարայի համագործակցությանը վնաս հասցնելու՝ չարագործների փորձերին, կողմերը պահպանում են երկկողմ համագործակցության բարձր տեմպերը։