
Թուրքիայում բնակվող տարեցների շրջանում երջանկության գործակիցը 64.1% է

Հրապարկվել է Թուրքիայում տարեցների երջանկության գործակիցը պարզելու նպատակով իրականացված հետազոտության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ 65 տարեկան և ավելի տարեցների շրջանում երջանկության գործակիցը կազմել է 64.1 տոկոս, իսկ ոչ երջանիկներինը՝ 8 տոկոս:
Երջանիկ տարեցների թվում մեծամասնություն են կազմել տղամարդիկ՝ գերազանցելով կանանց 1.4 տոկոսով։ Երջանիկ տարեց տղամարդիկ կազմել են 64.9 տոկոս:
Ուսումնասիրվել է նաև երջանկության պատճառները: Այսպիսով երջանկության պատճառը հիմնականում եղել է առողջությունը (82%), սերը (12%), հաջողությունը (2.9%) և փողը (2.4%):