Ռուսաստանում կհայտնվի մետալուրգիական լոգիստիկ հանգույց՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի շուկաներ մուտք գործելու համար

ՌԴ-ում՝ Նիժնեկամսկում կհայտնվի լոգիստիկ նոր հանգույց, միաժամանակ կբացվի նաև արդյունաբերական պարկ։ Համապատասխան նախագիծը ներդրումային խորհրդում հավանության է արժանացրել Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը։

«Հիմնական գաղափարը մետալուրգիական լոգիստիկ խոշոր հանգույցի ստեղծումն է, որը կլինի ամենամեծը Ռուսաստանում և երկրի հյուսիս-արևմուտքն ու հարավը կմիացնի Ուրալին: Նախատեսում ենք նաև դուրս գալ արտաքին շուկաներ՝ Իրան, Ադրբեջան, Թուրքիա։ Կունենանք 100 հազար քառակուսի մետր պահեստային տարածք: Արդեն պայմանագրեր են կնքվել մի շարք խոշոր ընկերությունների հետ»,- հայտարարել է «ТЭМПО»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռուստեմ Շարիֆուլինը: Դրա մասին հայտնել է Татаринфо-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728