![](/banners/BeFunky-design.jpg)
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպանը սեռական ոտնձգության է ենթարկել վերականգնողական կլինիկայի երեք աշխատակցի
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/67af34256e9dc67af34256e9dd173953539767af34256e9da67af34256e9db-1540x_.png)
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպան Ռաֆայել Իբրահիմովը Չեշիրի վերականգնողական կլինիկայում գտնվելու իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք աշխատակցի․ հայտնում է Northwich Guardian լրատվական գործակալությունը:
Իբրահիմովը կլինիկայում բուժվել է քնաբեր հաբերից ունեցած կախվածությունից: Ուրբաթ՝ փետրվարի 7-ին, Չեսթեր Քրաունի դատարանում նիստի ժամանակ նշվել է, որ նա 2023 թվականի դեկտեմբերի 5-ին կլինիկա ժամանելիս եղել է հարբած և ցուցաբերել ագրեսիվ վարք։ Մեղադրող Ջոշուա Գորսթը նշել է, որ Իբրահիմովը սեռական ոտնձգություն է իրականացրել անձնակազմի երեք կին անդամների նկատմամբ: «Նա նրանց ասել է, որ գեղեցիկ կանայք են, և որ ինքը սիրում է նրանց», – նշել է Գորսթը։ Իբրահիմովը, ով նաև դեսպան է եղել Նորվեգիայում և Շվեդիայում, անցյալ տարի մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության հինգ դրվագով: