2023֊ի սեպտեմբերի 21-ին թուրքական «Կոմանդոն»-ն ունեցել է ավելի քան 2 տասնյակ կորուստ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը:

Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004:

Կրկնում եմ` սա պաշտոնական թվերով, իսկ թե որքան կորուստ է ունեցել թուրքական «Կոմանդոն»-ն սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գլխի գտնվող խաչի ձախ թմբի և գերեզմանների (նախկ, ՌԷՊ զորամասի) ուղղությամբ բնակելի տներին մոտենալիս, իմ տեղեկություններով անցել է 2 տասնյակը:

Ստացվում է, որ մինչ հայաստանյան իշխանությունը պատերազմի օրը հավաստիացնում էր Բաքվին, որ Հայաստանը որևէ դեպքում չի միջամտելու ադրբեջանական ագրեսիային և հանցավոր լռություն է պահպանելու ադրբեջանական ցեղասպան գործողությունների նկատմամբ, արցախցիները լիակատար շրջափակման, մատակարարումների բացակայության, ջրի, էլեկտրաէներգիայի ու ջրի պաշարների սպառման, սննդի գրեթե բացակայության ու սահմանափակ շարժերի պայմաններում, Ադրբեջանին մեծ կորուստներ և վիրավորումներ են հասցրել:

Խորը հարգանքներս ադրբեջանցիներին իրենց ապրելով, կռվելով ու պայքարով դիմադրած մեր հայրենակիցներին,

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին»:

Տեսանյութեր

Լրահոս