Բաժիններ՝

ՌԴ-ում ձերբակալվել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն պլանավորած անձինք

Եկատերինբուրգում ձերբակալված «Իսլամական պետություն» խմբավորման անդամները նախատեսում էին իրականացնել ահաբեկչություն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ուրալում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը 2016 թվականի փետրվարի 7-ին Եկատերինբուրգում ձերբակալել է 7 հոգու: Նրանց թվում Ռուսաստանի Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են:

Դաշնային ծառայությունում տեղեկացնում են, որ խմբավորումը ղեկավարվել է Թուրքիայից ժամանած ահաբեկչի կողմից: Նախնական տվյալներով, ահաբեկչություն իրականացնելուց հետո հանցագործները նախատեսում էին տեղափոխվել Սիրիա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29