ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու առաջարկը

ՌԴ ԱԳ նախարարությունը կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը լուծարելու Պետդումայի պատգամավորների առաջարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Սերգեյ Օբուխովը (երկուսն Էլ ՌԴ կոմկուսից) առաջարկ են ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին՝ չեղյալ հայտարարելու Բարեկամության եւ եղբայրության մասին մոսկովյան պայմանագիրը, որը 1921 թվականի մարտի 16-ին ստորագրվել Է ՌԽՖՍՀ-ի կառավարության եւ Թուրքիայի կառավարության միջեւ: Իրենց նամակում պատգամավորները նշել են Թուրքիայի հետեւողական ագրեսիվ գործելակերպը:

«ՌԴ ԱԳ նախարարությունն իրոք ստացել Է Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորների հարցումը՝ հիշյալ պայմանագրի լուծարման առաջարկությամբ: Ներկա պահին ես կարող եմ նաեւ ասել, որ հարցումը եւ թե կոնկրետ ինչ Է առաջարկում, պետք Է ուսումնասիրվի: Համապատասխանաբար այդ ամենը կարվի սահմանված կարգով: Առայժմ հարկավոր Է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը»,- ասել Է Զախարովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29