Բաժիններ՝

Համաշխարհային բանկը 140 մլն դոլար կհատկացնի Ադրբեջանին

Համաշխարհային բանկը մինչև 2016 թվականի հունիսը որոշում կկայացնի Ադրբեջանին հավելյալ 140 միլիոն դոլար ֆինանսավորման հատկացման վերաբերյալ: Գումարը նախատեսված է Բաքու-Շամախի ավտոճանապարհի ընդլայման համար: Այս մասին Trend-ին հայտնել են ՀԲ-ի Բաքվի ներկայացուցչությունից:

«Ադրբեջանի կառավարությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՀԲ-ին Բաքու-Շամախի ավտոճանապարհի՝ մինչև չորս գիծ ընդլայնման նպատակով հավելյալ ֆինանսավորման ստացման համար: Որոշումը կայացվելու է մինչև այս ֆինանսական տարվա ավարտը (ՀԲ-ի ֆինանսական տարին ավարտվում է հունիսի 30-ին)»,- ասել են ՀԲ-ի ներկայացուցչությունից:

Սպասվում է, որ պաշտոնական բանակցությունները վարկի ստացման վերաբերյալ կսկսվեն արդեն մարտին:

Ծրագրի իրականացման համար 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ՀԲ-ն տրամադրել է 241,6 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29