2016թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 0,7 տոկոսով. Moody’s

2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 0,7 տոկոսով, կանխատեսում է միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը, իսկ 2017-ին գործակալությունը ակնկալում է ՀՆԱ-ի աճ 1%-ի մակարդակում:

Գործակալությունը մատնանշել է ռիսկերի առկայությունը, որը կարող է հանգեցնել երկրի տնտեսության աճի տեմպերի նվազման՝ հաշվի առնոլով ֆինանսական ոլորտի վատացող վիճակն ու արժեզրկման ազդեցությունը բնակչության գնողունակության վրա, հայտնում է contact.az –ը:

Ադրբեջանի մակրոտնտեսական կանխատեսումների վատթարացումը կապված է էներգետիկ շուկաների գնահատականի ու նավթի գների ակնկալվող նվազման հետ։ Moodys-ն ակնկալում է, որ Brent տեսակի նավթի գինը 2019 թվականին կմնա 50 դոլարից ցածր մակարդակի վրա։

Վերոնշյալ պատճառներով Ադրբեջանի պետական պարտատոմսերի վարկանիշը նույնպես վատացել է՝ Ba1-ից մինչև Baa3՝ հետագա հնարավոր նվազեցմամբ: Խոսքն այն եվրոբոնդերի մասին է, որոնք թողարկել էր Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը երկու տարի առաջ:

Բացի այդ՝ գործակալությունը թվարկում է ճնշման աճը երկրի ֆինանսական համակարգի վրա, վճարային հաշվեկշռի վիճակը, ազգային արժույթի նկատմամբ վստահության նվազումը, որոնք վատացնում են Ադրբեջանի բյուջեի վիճակն ու երկրի պետպարտքի չափը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը 2016 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 1,8 տոկոսանոց աճ։ 2015 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել էր 1,1 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս