Գրիբոյեդովի մասին ֆիլմի նկարահանումները Թուրքիայից կտեղափոխվեն Իրան

Դիվանագետ, «Խելքից պատուհաս» պիեսի հեղինակ Ալեքսանդր Գրիբոյեդովի (1795-1829) մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումները, որոնք նախատեսված էին նկարահանել Թուրքիայում, կարող են տեղափոխվել Թեհրան, հայտարարել է ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը:

«Մեզ մոտ է գտնվում «Ալեքսանդր Գրիբոյեդովի կյանքն ու մահը» հիանալի սցենարը: Մենք այն գրել ենք 30 տարի առաջ ու այդ ժամանակ չկարողացանք նկարահանել Ղարաբաղի պատճառով: Սակայն մենք այսօր պատրաստ ենք այն նկարահանել, մենք ողջ բնապատկերները գտել էինք Թուրքիայում, սակայն այսօր ինչ Թուրքիա … Սպասում ենք»,- ասել է Միխալկովը՝ Կինոյի տարվան նվիրված դասախոսությամբ ելույթ ունենալով Պետդումայում:

Միևնույն ժամանակ, կա հավանականություն, որ կստացվի նկարահանումներ իրականացնել Իրանում: «Ես խոսել եմ Իրանի դեսպանի հետ, կարող է, միանգամայն իրական լինել Թեհրանում նկարահանումներ անելը»,- նշել է Միխալկովը, ում խոսքերը մեջբերում է Interfax-ը:

Նրա խոսքով՝ ինքը սցենարը գրել է 5 տարում, ինչի արդյունքում աշխատանքի ընթացքում հայտնաբերվել են «անհավանական փաստաթղթեր», այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29