Մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ այսօր ժամը 12:00-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է «երկկողմանի պայմանավորվածությամբ»:
Կրեմլում վստահ են, որ ԶԼՄ-ների խմբագրական քաղաքականությունը չի կարող լինել լրագրողների աշխատանքի սահմանափակման պատճառ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, մոտ օրերս կայցելեն Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ:
Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումն ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, միջազգային ասպարեզում շատ եռանդուն ջանքեր են գործադրվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է TASS-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, ով այցով գտնվում է Մոսկվայում, հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:
Reuters գործակալությունը ֆոտոշարք է ներկայացրել, որոնք պատկերում են Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը:
Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների վերաբերյալ, քանի որ Իսրայելը կարող է Հայաստանին կոչ անել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները:
Այն պահին, երբ ադրբեջանական արյունախում ղեկավարությունն իր իսկ սանձազերծած ռազմական ագրեսիայի տխուր պտուղներն է համտեսում Արցախի դիրքերը պաշտպանող հայ անվեհեր մարտիկների կողմից, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն էլ Լոնդոնում հանդիպեցին հայության բարձր ոգու և միասնականության դիմակայությանը:
Ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից, հայտնում է Interfax-ը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևին:
Չինաստանի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով:
«Մենք 1915 թվականին պատերազմ չէինք, ուզում, բայց միլիոնուկես մարդ զոհվեց, հիմա պետք է ճանաչենք Արցախի անկախությունը, պատրաստ լինել պատերազմին ու վերջ տալ այս անորոշ իրավիճակին, հայտարարել տոտալ մոբիլիզացիա, ամեն մի հայ դառնա ռումբ, ու մենք ցույց տանք, Ադրբեջանի հետ խոսենք այն լեզվով, որով ինքն է խոսում մեզ հետ»:
Ներկայացնենք «Sputnik-Արմենիայի» բացառիկ լուսանկարները՝ արված Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 4-ին ոչնչացված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը:
Մոսկվան կոչ է անում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դադարեցնել արդու իրավունքների խախտումները: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից:
Ցավոք, մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չի ցուցաբերում հարկ եղած հաստատակամությունը և շատ մեղմ դիվանագիտական լեզու է օգտագործում: Արտաքին աշխարհի համար կանոն է հակամարտության կողմերին չնեղացնելն ու բոլորի հետ միատեսակ աշխատելը, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը դա ընկալում է որպես քարտ-բլանշ՝ շարունակելու նման քաղաքականությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկներին է պատկանում 6 ոսկե հանքավայրեր տնօրինող ընկերությունների 56%-ը, որոնց արժեքը կարելի է գնահատել միլիարդավոր դոլարներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ սպառնացել է հրթիռային հարված հասցնել Ստեփանակերտին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի վերոնշյալ գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին։
CNN-ի ուղիղ եթերում Ադրբեջանի և Արցախի ԱԳ նախարարներն են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
«Զվարճալի է: Հենց գրեցի, որ վաղվա եթերի համար տեղեկություն եմ հավաքում Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ադրբեջանական կայքերում հիստերիկա սկսվեց»,- գրել է Սոլովյովը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու գործում: Այդ մասին, ինչպես հայտնում է TASS-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նվազագույնը 33 մարդ է զոհվել և ավելի քան 200-ն ստացել են վնասվածքներ անցած հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների հետևանքով:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների մասին ու հայտնել, թե Գլխավոր շտաբում ունեցած իր տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով կիրառում է արգելափակող ստորաբաժանումներ, որպեսզի իր զորքերի նահանջը թույլ չտա:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պլանավորում է այսօր հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելորդ հիշեցում է դարձել Եվրոպայում անկայունության մասին, գրում է The Guardian-ը:
Մասնավորապես, բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և առանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձևակերպումներով կոչ են անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքում է պաշտոնական Բաքվի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, թե, իբր, շփման գծում հրամանատարաշտաբային խումբ է ոչնչացել, որի մեջ եղել են գեներալներ, գնդապետն