ԵԽԽՎ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը՝ ապրիլի 18-ին, նախատեսվում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական սրացումը» թեմայով քննարկումներ:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին Ղարաբաղի պատերազմի մասնակից ադրբեջանցի հաշմանդամները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի հետ սահմանային «Սընըգ» անցակետում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել անհապաղ անձեռնմխելիությունից զրկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կուսակցության պատգամավորներին, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
BBC-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Ադրբեջանի հարկերի ներկայիս նախարարը՝ որպես գործընկեր, ներգրավված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ ներդրումային նախագծերում:
Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգանում են, Մոսկվան Թբիլիսիի երկրորդ առևտրային գործընկերն է: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան օտար խաղացողներին տարածաշրջանում վտանգավոր ճգնաժամ առաջացնել:
Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ Ղարաբաղում սրացումից հետո իրավիճակը բարելավվել է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, հայտնում է RIA Novosti-ն:
Նվազագույնը 3 մարդ է զոհվել և 40-ն ստացել է վնասվածքներ Թուրքիայի արևմտյան Աֆյոն նահանգում տեղի ունեցած ավտոբուսային վթարի հետևանքով, հայտնում է թուրքական Yеni Safak թերթը:
Այդ հարցին հարկավոր է, չէ՞, պատասխանել: Իսկ պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այնտեղ հանրաքվե է անցկացվում, նրանք գնում են Ղրիմի ճանապարհով և մենք այդ ժամանակ ՀԱՊԿ-ի պայմաններում ի՞նչ պետք է անենք։ Պետք է պատերա՞զմ հայտարարենք Ադրբեջանի դեմ։ Տեսեք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեզ չի դնում նման բարդ վիճակի մեջ:
Տեսանյութում ադրբեջանցի սպանված հատուկջոկատայինների մարմիններն են: Նկարահանումները կատարվել են ապրիլի 6-ին՝ հյուսիսային սահմանում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Բազմիցս եմ ասել, որ հարձակողական տեսակի ռուսական սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին Ռուսաստանի սխալն է: Այս մասին RUSARMINFO-ին տված հարցազրույցում ասել է «ԵվրԱզԷս» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: «Այդ սխալը հարկավոր է ընդունել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրետանու կիրառմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, իսկ եթե կան հրաձգություններ, ապա դրանք հատ-հատ կրակոցներ են:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կարևորել է Ռուսաստանի կողմից ինչպես՝ Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմատեխնիկական համագործակցության պահպանումը, քանի որ դա նպաստում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զորքերի տեղաշարժին հետևում են արբանյակների և վերահսկողություն իրականացնող այլ սարքերի միջոցով, այդ պատճառով էլ ոչինչ հնարավոր չէ թաքցնել:
«Ադրբեջանը հակված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և հույս ունի այն լուծել»,- հայտարարել է Ալիևը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի համախոհները «Միացյալ ազգային շարժումից», անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայից և ռազմական գործողություններից: Ինչպես հայտնում է «Գրուզիա Օնլայնը», կուսակցության անունից այս հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին
Ինչպես հայտնի է, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին այցելել էր Երևան՝ հանդիպելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ հաջորդ օրը մեկնել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Երևանցիները Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնությունն ընկալեցին որպես հաղթանակ, սակայն զգուշավոր լավատեսությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նալբանդյանն ընդգծել է, որ հակամարտության սրացումը լուրջ վնաս է հասցրել բանակցային գործընթացին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փակ դռների հետևում բանակցություններ է անցկացնում իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Արթուր Ռասիզադեի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն այն ջանքերի համատեքստում, որ ձեռնարկում է ռուսական կողմը, քննարկվել են նաև ՌԴ Ազգային գվարդիայի ձևավորման գործընթացին վերաբերող հարցեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԵԱՀԿ Մինսկի խմբից որոշումներ պահանջել չի կարելի, դրանք պետք է կայացնեն Բաքուն և Երևանը, հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը «Ռուսաստանն այսօր»-ի կողմից կազմակերպված Մոսկվա-Վիեննա տեսակամրջի ժամանակ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման մեխանիզմներ կան, սակայն դրանք չեն իրագործվում։
Ռուսաստանն առավելապես հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցություններին այլընտրանք չկա: Այս մասին ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր Բաքվում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ժամանակ վերջինիս տեղեկացրել է Ռուսաստանի կողմից Ղարաբաղում իրականացվող կարգավորման ջանքերի մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք մատակարարել իր ռազմավարական գործընկերոջ հետ ունեցած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:
Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հարկավոր է և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ԵԱՀԿ-ն պատրաստ է նոր՝ հատուկ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով, եթե իրավիճակն այնտեղ վատթարանա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին: