«Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով»․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր տրանսպորտային հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն գրեթե ավարտել է տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունը։ Բաքվից մինչև Զանգելան և Հայաստանի սահման ընկած ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները գտնվում են կառուցման ավարտական փուլում։ Բացի այդ, վերականգնվել է Նախիջևանի երկաթգիծը։

Հաջիևը հիշեցրել է, որ Թուրքիան նոր երկաթգիծ է կառուցում Կարսի և Իգդիրի միջև, հավելելով, որ այն դառնալու է տարածաշրջանի նոր տրանսպորտային ցանցի մի մասը։

«Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով։ Դա այդքան էլ հեռու հեռանկար չէ։ Ակտիվ դիվանագիտական աշխատանքն ու ենթակառուցվածքների շինարարությունը շարունակվում են»,- ասել է Հաջիևը։

Նա հարցազրույցում նաև պնդել է, թե Հայաստանը ԱՄՆ-ի հետ համատեղ պարտավորություն է ստանձնել ավարտին հասցնել մոտ 42 կիլոմետր երկարությամբ պակասող հատվածի շինարարությունը։

Հաջիևի խոսքով՝ այդ աշխատանքների ավարտից հետո փոխադրումների և առևտրի նոր հնարավորություններ կբացվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31