
Թուրքիայում զինված անձը ներխուժել է քաղաքապետարան և կրակ բացել

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, Յալովայի քաղաքապետ Վեֆա Սալմանի դեմ զինված հարձակման փորձ է կատարվել:
Քաղաքի բնակիչներից մեկը մուտք է գործել քաղաքապետարանի շենք և հանդիպում պահանջել քաղաքապետի հետ։ Բայց ստանալով բացասական պատասխան՝ նա զենք է գործադրել՝ կրակելով 2 անգամ: Ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ միջոցներ և վնասազերծել քաղապետարան ներխուժած տվյալ անձին։
Արձակված կրակի հետևանքով ոչ մեկ չի տուժել։ Վնասազերծված անձը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։ Այժմ ընթանում է հետաքննություն։