
«Թուրքիայի ԱԳՆ-ի ռուս թարգմանչուհին գաղտնի տեղեկություններ է տվել թուրք սկանդալային շոումենին»

Թուրքիայում հետաքննություն է սկսվել երկրի արտգործնախարարությունում որպես թարգմանչուի աշխատող Ռուսաստանի քաղաքացի Օ. Լեյլայի նկատմամբ։
Ըստ աղբյուրի՝ Լեյլան կասկածվում է Թուրքիայում կալանավորված սկանդալային շոումեն, հրապարակախոս Ադնան Օքթարին գաղտնի տեղեկություններ տրամադրելու մեջ։ Տեղեկությունները վերաբերում էին Թուրքիայի արտգործանախարարի ու Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչների միջև դռնփակ հանդիպման մանրամասներին։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և հաստատել է, որ իրականացվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ Ադնան Օքթարը մեղադրվում է հանցավոր կազմակերպություն հիմնելու, մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու, ինչպես նաև լրտեսության ու փողերի լվացման մեջ: