Սիրիայի և ԿԺԴՀ-ի տոկունությունը կարող է փոխել ուժերի դասավորությունն աշխարհում. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, դեկտեմբերի 4-ին Դամասոսում ընդունելով ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոյին, հայտարարել է, որ աշխարհում ուժերի դասավորությունը կարող փոխվել այն ձախողումների պատճառով, որոնք կրում են Արեւմուտքի նախագծերը: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
Ասադը նախարարին ու նրան ուղեկցող պատվիրակությանը հայտարարել է, որ Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի վրա ըստ էության նույն ճնշումն է գործադրվում: «Դրա նատակն է՝ թուլացնել այն պետությունները, որոնք անկախ են որոշումներ ընդունելիս եւ դիմակայում են Արեւմուտքի նախագծերին»,- Սիրիայի ղեկավարի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:
«Պարտությունները, որոնք կրում են արեւմտյան նախագծերը, եւ անկախ երկրների, այդ թվում՝ Սիրիայի, ԿԺԴՀ-ի եւ ուրիշների տոկունությունը կարող է փոխել միջազգային ասպարեզը եւ ուժերի նոր դասավորություն ստեղծել»,- հավելել է Սիրիայի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: