
Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել Թուրքիայի նախկին նախագահի խորհրդականին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Ահմեդ Սևերին:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Նախկին նախագահի խորհրդականը մեղադրվում է իր տպագրած գրքում Էրդողանի վերաբերյալ անթույլատրելի տեղեկություններ օգտագործելու մեջ:
Սևերի նկատմամբ բողոք է ներկայացրել անձամբ Թուրքիայի նախագահը:
Տեղեկության համաձայն՝ դատախազություն կանչված Սևերը չի ներկայացել և դատախազին պատասխանել է գրավոր: