
«Թելավին չքվեարկեց իմ օգտին. դա իմ տանուլ տված վայրերից մեկն է». Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին խոստովանել է, որ Թելավիում իր պաշտոնակալման արարողությունն անցկացնելու պատճառներից մեկն այն է, որ այնտեղ ինքը տանուլ է տվել ընտրությունները։
«Դիտարկվում էր մի քանի սցենար, բայց ես առաջարկեցի Թելավին, քանի որ իմ ամբողջ ընտրարշավն այդ թեմայի շուրջն էր. մենք պետք է ոտքի կանգնեցնենք տարածաշրջանները, որպեսզի նրանք զարգանան: Առանց տարածաշրջանների Վրաստանը չի զարգանա: Կարծում եմ՝ Թելավին շատ ճիշտ ընտրություն է»,- ասել է Զուրաբիշվիլին: Նա նաեւ ընդգծել է, որ լինելու Վրաստանի ամբողջ բնակչության նախագահը:
«Երկրորդ պատճառն այն բանի, թե ինչու ես ընտրեցի Թելավին, այն է, որ Թելավին չքվեարկեց իմ օգտին: Դա իմ տանուլ տված վայրերից մեկն է, եւ դրանով իսկ ես ցանկանում եմ ցույց տալ, որ ես բոլորի նախագահն եմ, նաեւ նրանց, ովքեր չքվեարկեցին իմ օգտին»,- նշել է Զուրաբիշվիլին, հաղորդել է Sputnik-ը: