
Իրանում պայթյուն է տեղի ունեցել Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ

Իրանում դեկտեմբերի 6-ին պայթյուն էորոտացել Սիստանի եւ Բելուջստանի նահանգի Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ: Այդ մասին հայտնել է նահանգապետի՝ անվտանգության հարցերով տեղակալ Մոհամադ Խադի Մարաշին:
«Այսօր առավոտյան պայթուցիկ սարք է գործի դրվել Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ, ինչի հետեւանքով տուժել է մի քանի մարդ»,- ասել է Մարաշին: Նրա խոսքով՝ «ռումբը տեղադրված էր ավտոմեքենայում»:
Tasnim գործակալության տվյալներով՝ պայթյունի զոհ է դարձել առնվազն երեք մարդ: Ինչպես նշում է Al Mayadeen հեռուստաալիքը, պայթյունի վայրում կրակոցների ձայներ են լսվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: