
Զուրաբիշվիլին «համեստ և եվրոպական սցենարով» պաշտոնակալություն է ակնկալում

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ հավանություն է տալիս համեստ եւ եվրոպական սցենարով պաշտոնակալման արարողություն անցկացնելուն, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ինչպես Զուրաբիշվիլին հայտարարել է լրագրողներին, սցենարի վրա աշխատում է հատուկ հանձնաժողովը, որի անդամներն սցենարի տարբերակներին իրեն կծանոթացնեն դեկտեմբերի 6-ին կամ 7-ին:
«Հանձնաժողովի մեջ մտնում են այն բոլոր գերատեսչությունները, որոնք կապված են պաշտոնակալության արարողության հետ: Նաեւ, հավանաբար, այսօրվանից կսկսվի սցենարների վրա աշխատանքը, որոնց ինձ կծանոթացնեն այսօր կամ վաղը: Ես հավանություն եմ տալիս առավելագույնս համեստ սցենարին, ինչը ես եվրոպական ձեւ եմ համարում»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: Նախագահի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Թելավիում: