Բաժիններ՝

Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հույս ուներ իր տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 30 միլիոն դոլար։

The Times-ի համաձայն՝ դա տեղի կունենար այն դեպքում, եթե FIFA Forward Enterprise նախագիծը հասներ հաջողության։ Ինֆանտինոն նաև ակնկալում էր բոնուսներ ստանալ կազմակերպության ղեկավարման համար։

Նախատեսվում էր, որ նոր կառուցվածքը համատեղելու էր ՖԻՖԱ-ի առևտրային գործունեությունը և մրցաշարերի կազմակերպումը։ Սակայն նախաձեռնությունը լայն քննադատության արժանացավ պաշտոնյաների, ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների կողմից։ Լրագրող Ռոմեն Մոլինան հաղորդել է, որ Ինֆանտինոն, հավանաբար, հրաժարական է տալու կազմակերպության ներսում աջակցության կորստի պատճառով։ Ի վերջո, ՖԻՖԱ-ի նախագահը հրաժարվել է աշխարհի առաջնության իրավունքների բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրից։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ կազմակերպությունը հայտարարել էր աշխարհի առաջնության սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին վաճառելու մտադրության մասին: ՖԻՖԱ-ի աղմկահարույց գաղփարին արձագանքել էր նաև ՈՒԵՖԱ-ն՝ նշելով, որ իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին, մինչև կազմակերպությունը չվերանայի իր որոշումը:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027թ. մարտին Մարոկկոյում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31