Բաժիններ՝

Թբիլիսիում բերման է ենթարկվել Վրաստանի նախագահի փեսան

Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին: Այդ մասին հայտնել է Rustavi2-ը:

Ընդամենը ոստիկանությունը բերման է ենթարկել երկու մարդու: Հեռուստաալիքի տվյալներով՝ երբ սկսվել է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:  Հատուկ գործողությունն անցկացվել է գիշերը:

Գոգոչուրին առաջին անգամը չէ, որ հայտնվում է հասարակայնության ուշադրության կենտրունում: Հուլիսին նա հիվանդանոց էր ընկել ոտքին դանակով հասցված երեք վերքով:
Ավելի վաղ՝ 2017 թվականի հունվարին, Գոգոչուրին հրազենային վերքեր էր ստացել:
Գոգոչուրին Մաշո Չիչուայի՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի դստեր քաղաքացիական ամուսինն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31